«Մեզ նախապատրաստում է հերթական զիջմանը». Նաիրա Զոհրաբյան
Feb 4, 2025
1 min read

«Նիկոլի հայտարարությունը ոչ միայնա անադեկվատ մարդու հայտարարություն է, այլև հստակ ծրագրված սցենար: Իր այս հայտարարությամբ մեզ նախապատրաստում է հերթական զիջմանն ու պարտությանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Զոհրաբյանի խոսքով՝ Փաշինյանը փորձում է պատերազմից հետո դեռևս ուշքի չեկած հասարակությանը ներարկել, որ մենք ստրուկ ենք, խեղճ ենք, զոհ ենք:




















