Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից. «Վիվա-ՄՏՍ»-ը բաժանորդներին խնդրում է զգոն լինել
Nov 20, 2022
1 min read

«Վիվա-ՄՏՍ»-ը բաժանորդներին խնդրում է զգոն լինել։
«Այս գրառումը կանխարգելիչ նպատակ ունի։
Խնդրում ենք լինել զգոն․
1. Հնարավոր են զանգեր և նամակներ ադրբեջանական համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։
2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։
3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։
4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին», - նշված է հաղորդագրության մեջ։




















