top of page

Գազայի կենտրոնական հատվածում Իսրայելի հասցրած հարվածներից զոհվել է առնվազն 13 պաղեստինցի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 20, 2024
  • 1 min read
ree

Առնվազն 13 մարդ զոհվել է իսրայելական երեք ավիահարվածներից, որոնք հասցվել են Գազայի կենտրոնի փախստականների ճամբարներին շաբաթ գիշեր, տեղեկացրել է АР-ը։

Նուսեյրաթի եւ Բուրեյջի փախստականների ճամբարների զոհերի մեջ են երեք երեխա եւ մեկ կին՝ ըստ շտապօգնության պաղեստինյան բրիգադների տեղեկացման, որոնք նրանց դիակները տեղափոխել են մերձակա «Ալ-Աքսայի նահատակներ» հիվանդանոց։

AP-ի լրագրողները հիվանդանոցում հաշվել են 13 դիեր։ Ավելի վաղ բժիշկներին հաջողվել էր հարվածից զոհված կնոջ մարմնից դուրս բերել նորածնին։

1/2412
bottom of page