top of page

Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովին Զելենսկու մասնակցությունից հետո ՌԴ Պետդումայում պարկեշտությունից են խոսել

May 12
1 min read


Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ Հաղթանակի օրվան ընդառաջ Հայաստանում գագաթնաժողովի անցկացումը չի կարելի անվանել բարեկամական քայլ Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նա նշել է, որ երևանյան միջոցառմանը եկել էին հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հյուրեր, իսկ Զելենսկին, ըստ ռուս պատգամավորի, եղել է Հայաստանի կառավարության ղեկավարի «անձնական» հյուրը։

«Դա միանգամայն ակնհայտ է. Նիկոլ Վովայի արարքը չի կարելի անվանել բարեկամական քայլ մեր երկրի, Ռուսաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի նկատմամբ»,- նշել է Վոլոդինը։

Նա բացատրեց, որ այս իրավիճակում խոսքը բարոյականության և պարկեշտության մասին է, այլ ոչ թե առանձին պետությունների ինքնիշխանության։ Ռուս և հայ ժողովուրդների միջև ձևավորվել է ամենասերտ հարաբերություններից մեկը։

«Ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունում գրեթե նույնքան հայ է ապրում, որքան հանրապետությունում»,-ասել է խորհրդարանականը։

Վոլոդինը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հարաբերություններում ավելի մեծ լարվածություն է լինելու։

 
 
1/2990
bottom of page