top of page

Երևի պարոն Հասանովը տեղյակ չէ՝ պարոն Ռուբինյանը փոփոխություն է արել և Վեհափառ Հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է. Վարդևանյան

  • 9 hours ago
  • 1 min read


Երևի պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը, որպես Ազգային ժողովի  նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշումը, այնտեղ փոփոխություն է արել և Վեհափառ Հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա նշել է, որ այդ որոշումը հրապարակված է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արամ Վարդևանյանը դիմել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը վարող ամենատարեց, ՔՊ պատգամավոր Կնյազ Հասանովին՝ ասելով՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Նա հարցրել է՝ ինչո՞ւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթի իրավունքը չի իրացվել, որին ի պատասխան Կնյազ Հասանովն ասել է՝ Կաթողիկոսն ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել»: 

Ավելի ուշ լրագրողներն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվել են՝ պարզ դարձա՞վ՝ ինչո՞ւ Կաթողիկոսին չէին հրավիրել Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստին, որին նա պատասխանել է.

«Ո՛չ, պարզ չդարձավ: Հարցը կբարձրաձայնվի հետագայում»,-ընդգծել է Նարեկ Կարապետյանը:

 
 
1/2859
bottom of page