top of page

ՔՊ-ն կառավարության հիմնավորմամբ մերժեց արական սեռի երեխաներին 15 մլն դրամի դիմաց ՀՀ քաղաքացիությունից զրեկելու նախագիծը

  • 6 hours ago
  • 1 min read


«Չենք ընկճվում, առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության և պաշտպանության նախարարության հետ»,-ԱԺ նիստում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով իր հեղինակած օրինագծի դեմ ՔՊ խմբակցության՝ դեմ քվեարկելուն և նախագիծը նիստերի օրակարգ չընդգրկելուն։

Սարգսյանն առաջարկում է ՀՀ քաղաքացիությունից զրկելիս արական սեռի ապագա զորակոչիկների համար գանձել 15 մլն դրամ կամ նույնքան վճարելու դեպքում ընդամնեը 1 ամիս ծառայել։

Ըստ ՔՊ-ական պատգամավոր,ի այդ գումարը կբաշխվի ծառայողների միջև, և նրանք ծառայությունն ավարտելուց հետո կստանան 1.5-2 մլն դրամ։

Սարգսյանը պնդեց, որ ամեն օր ՀՀ-ն կորցնում են 10 զինվոր և օրինագծի ընդունումը կկանխի այդ հոսքը։

Ալեն Սիմոնյանը շտապեց օրինագիծը քվերակության դնել, մոռանալով, որ հանձնաժողովից հարակից զեկույց կա։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անունից ՔՊ-ական Արտյում Մեհրաբյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը և Կառավարությունը բացասական կարծիք են տվել նախագծին, իսկ Հայկ Կոնջոյանն էլ հայտրարարեց, որ հետևելու են կառավարության որոշմանը և դեմ են քվեարկելու նախագծին։

Քվեարկությամբ ՔՊ-ական պատգամավորները թույլ չտվեցին, որ օրենքի նախագիծը մտնի նիստերի օրակարգ։

Հայկ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ մեխանիզմներ են ներդրվելու որպեսզի ծառայողները չգտնվեն անարդար վիճակում և լինեն հավասար պայմաններ բոլորի համար, ծառայությունից խուսափելը չլինի հեշտ և դրա համար չլինեն այդքան օրինական մեխանիզմներ։

«Միայն ցավում եմ, որ կարող է չհասցնենք մինչև ամառային զորակոչ և 2026 թ ամռանը զորացրվողները չեն ստանա այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել են ծառայությունից խոսափած կամ կարճաժամկետ ծառայություն անցած տղաների վճարած գումարներով»։

 
 
1/2679
bottom of page