top of page

Ողբերգական դեպք՝ Տավուշում. երկհարկանի շենքի փլուզման հետևանքով 3-ամյա երեխա է մահացել է

Nov 20, 2022
1 min read

Նոյեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի 5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Դեպքի վայրից 8 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածն ու վիրավորները երեխաներ են, ովքեր նշված փողոցի 12-րդ երկահարկանի տան պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
1/2990
bottom of page