top of page

Ադրբեջանի հետ խաղի արդյունքը խայտառակություն է. Ուկրաինայի հավաքականի դարպասապահ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

Մենք անպայման պետք է հաղթենք նման խաղերում, նման մրցակիցների դեմ։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ազգային հավաքականի դարպասապահ Անատոլի Տրուբինը։

«Խաղի մասին շատ բան չեմ կարող ասել։ Ի՞նչ տպավորություններ կարող են լինել։ Կարծում եմ՝ սա խայտառակություն է։ Շատ վատ արդյունք է։ Որովհետև մենք անպայման պետք է հաղթենք նման խաղերում, նման մրցակիցների դեմ։ Կարևոր չէ՝ ինչ է պատահում, ինչպես է պատահում։

Եթե ուզում ենք առաջ շարժվել, պետք է հաղթենք։ Բոլորը պետք է մտածեն դրա մասին անհատապես։ Հաջորդ մարզական հավաքը վճռորոշ կլինի։ Այնպես որ, մենք պետք է մտածենք», - ասաց նա։

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

 
 
bottom of page