Երմակը հայտնել է առաջնագիծ մեկնելու մասին
Nov 29, 2025
1 min read

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, ով հրաժարական էր տվել խուզարկությունից հետո, լրատվամիջոցներին հայտնել է, որ մեկնում է առաջնագիծ։ «Ես գնում եմ ռազմաճակատ ու պատրաստ եմ ցանկացած ճնշման։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ։ Ես ծառայել եմ Ուկրաինային․․․ Հնարավոր է՝ կրկին տեսնվենք: Փառք Ուկրաինային»,- նշել է նա։




















