top of page

«Երկրի ներսում նստած են թշնամի իշխանավորները, ինչո՞ւ պետք է վստահենք»․ ակցիայի մասնակից

Mar 18, 2025
1 min read

«Ինչո՞ւ պետք է վստահենք․ եկավ իշխանության սուտ խոստումներով, նախկիններին կեղեքիչ համարեց, ինքը դարձավ ամենամեծ թալանչին, սկսեց նաև հայրենիք հանձնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիայի մասնակից Անժելա Գաբրիելյանը։«Մի ամբողջ Ղարաբաղ՝ դրախտավայր հայրենիք կուլ տվեց՝ Ադրբեջանի հետ, և այսօր մեր պետականությունն է վտանգված՝ մայր Հայաստանն է կորստի առաջ կանգնած։ Իհարկե, պիտի անվստահություն հայտնենք։ Եթե այսօր դրված է Սահմանադրության փոփոխության հարցը, դրված է մեր դատական հայցերը միջազգային ատյաններից հետ կանչելու հարցը, և դրա դիմաց ոչ մի պահանջ չկա, նույնիսկ գերիների վերադարձի մասին խոսք չկա, դա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մեր երկրի ներսում նստած են թշնամի իշխանավորները, դրա համար էլ անվստահություն ենք հայտնում»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը։

Նշենք՝ «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները «Չենք վստահում այս իշխանություններին» խորագրով բողոքի ակցիա են կազմակերպել Հյուսիսային պողոտայում՝ ցույց տալու, որ դեմ են ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը։

 
 
1/2990
bottom of page