Արմեն Աշոտյանը և «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը քննարկել են ներքաղաքական, ռեգիոնալ և գլոբալ զարգացումները
Dec 11, 2025
1 min read

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հյուրընկալել եմ «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին եւ իր գործընկերներին։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իմ երկարատև կալանքից հետո սա մեր առաջին հանդիպումն էր Հանրապետականի համար երկարամյա և կարեւոր գործընկեր կառուցի հետ։
Քննարկեցինք ինչպես ներքաղաքական, այնպես էլ ռեգիոնալ և գլոբալ զարգացումները, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը»,-գրել է նա։




















