«Մի հրեք», «անասուն են սրանք լրիվ». Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմած հոգևորականները ոստիկանների հետ մարդկանց ոտնատակ տալով փորձեցին ներխուժել Մայր աթոռ
- Elen Hovsepyan

- 14 hours ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարմություն ցուցաբերած արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյաննը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ նրան ուղեկցող ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք ուժգին հրմշտոց առաջացնելով ուղևորվեցին Մայր աթոռի ներսը: Հավատավոր մարդիկ, սակայն, նրանց ճանապարհը փակեցին, մի քանի րոպե պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվեց: Այս պահին նրանք, հարյուրավոր ոստիկաններով շրջապատված, սպասում են տաճարի մուտքի մոտ: «Ազգուրացներ», «պառակտիչներ», «դավաճաններ», «անամոթներ», նրանց ուղղությամբ գոչում են մարդիկ:




















