top of page

«Իր իսկ տրամաբանությամբ՝ ինքը վարչապետ չէ, կարգալույծ է»․ Հովհաննես Ավետիսյան

Oct 29, 2025
1 min read

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ nիkոլ-ն ասում էր՝ «Կանոնագիրք Հայոց»-ի համաձայն կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, հետևաբար կարգալույծ է:


Այս նույն տրամաբանությամբ, երկրի ղեկավարը շարունակաբար խաբել է մեզ, չի կատարել տված խոստումները, շարունակաբար սուտ է խոսել, հիմա էլ, և շարունակաբար չի ծառայել մեր՝ հայերի շահերին: Հետևաբար, իր իսկ տրամաբանությամբ, ինքը վարչապետ չէ՝ կարգալույծ է:


Իր այս տրամաբանության հետ հաշտ եմ, միայն թե մարդիկ են պետք, որ փողոց դուրս գան, ցույց տան իրենց անհամաձայնությունն ու անհնազանդությունը և դե յուրե հաստատեն դե ֆակտո արձանագրվածը: Իսկ փոխարենը մարդիկ պատրաստվում են ընտրությունների կարգալույծ nիkոլ-ի հետ:


Կգա ժամանակ այս իշխանությունը լեգիտիմացնողներից էլ ենք պատասխան պահանջելու: Մարդիկ մի օր ուշքի են գալու, շարունակաբար այսպես հիմարացած չեն մնալու»:

 
 
1/2990
bottom of page