top of page

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՉԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 2 min read
ree

Ժողովուրդը վերջին ժամանակներում տեսել է, թե ինչպես իշխանությունը կարող է ուժ գործադրել որոշ հոգևոր ու սոցիալական դեմքերի նկատմամբ, և բնական է, որ մտավախություն է առաջացել․ «եթե կարողացան նրանց հետ, հնարավո՞ր է Կաթողիկոսի հետ ևս»։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա և որքան շուտ, այնքան ավելի լավ» մոտեցումը, ցավոք, նպատակ ունի ավելի խորացնել ժողովրդի մտավախությունը։ Պետք է հասկանալ, որ կաթողիկոսի ու ձերբակալված հոգևոր դեմքերի մեջ  հիմնարար տարբերություն կա։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միայն կրոնական ղեկավար չէ, նա հայ ժողովրդի հոգևոր, պատմական և մշակութային ինքնության բարձրագույն սյունն է։ Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է, ամրագրված եկեղեցական կանոններով, և այս պաշտոնը միշտ եղել է ժողովրդի, հավատքի և ավանդույթի վստահության վրա հիմնված։



Փաշինյանի հայտարարություններն ու շանտաժները կարող են հնչել կտրուկ, բայց դրանք պարզապես քաղաքական ձայն են՝ առանց իրական ազդեցության կաթողիկոսի վրա։ Ոչ մի քաղաքական ճնշում, ոչ մի կարգադրություն չի կարող փոխել այն փաստը, որ Կաթողիկոսը առաջնորդում է ամբողջ համայնքին՝ Հայաստանից մինչև աշխարհի հայ գաղթօջախները, և սա չափազանց մեծ ազդեցություն է, որ քաղաքական գործիչները երբեք չեն կարող «հեռացնել» կամ վերահսկել։ Ուստի բոլոր մտավախությունները մի կողմ դնենք․ Կաթողիկոսը չի հեռանալու։ Նրա դիրքը ցմահ է, և նա կանգնած է այնտեղ ոչ միայն իր պարտականությամբ, այլև ժողովրդի անվերջ վստահությամբ։ Ժողովուրդը Փաշինյանին  պատասխանում է ճշմարտացի՝ «Դուք դեռ ձեր իրական Հայաստանի 29․000 քմ-ի վարչապետն եք և շատ փոքր՝ որպեսզի կարողանաք համաշխարհային հայերի Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցը քննարկել։ Դուք շատ-շատ ևս 4 տարով եք, իսկ նա՝ ցմահ»։ Այս ասույթը զգուշացնում է, որ հոգևոր ու քաղաքական իշխանությունների միջեւ սահմանը պետք է պահպանվի, և որ վարչապետ կոչեցյալի  անձնական կամ քաղաքական ցանկությունները չեն կարող փոխարինել եկեղեցու ավանդույթին և օրենսդրական ռեժիմին։ Հետևաբար, ինչպես պետական, այնպես էլ հոգևոր պատասխանատվության զգացումով՝ պետք է ընդունել, որ Կաթողիկոսը չի հեռանալու քաղաքական պահանջով, և որևէ իշխանություն չի կարող միանձնյա փոխել այդ կարգավիճակը։ Նման շանտաժներ, պրովոկացիաներ արվել ու արվում են  ժողովրդի ոգին թուլացնելու, դիմադրությունը կոտրելու նպատակով։



 
 
bottom of page