«Տեր Երվանդի արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում». Տեր Աբրահամ Մարտիրոսյան
Nov 24, 2025
1 min read

Տեր Աբրահամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:
Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։
Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»:




















