top of page

«Արձանագրել ենք ՔՊ-ի վստահված անձանց կողմից ցուցակների վարում»․ ՊԶՄԿ

Mar 30, 2025
1 min read

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․


Հնարավոր է խաթարվում է մարդկանց ազատ ընտրական իրավունքը՝ ուղղորդմամբ և վերահսկողությամբ։


Մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։ Ընտրողների մուտքից հետո կատարում են նշում:


Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում։


ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:


ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցավոր արարք է։


ՊԶՄԿ գործադիր տնօրեն՝ Գոհար Մելոյան։


Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»։

 
 
1/2990
bottom of page