«Հայ ժողովուրդը պետք է կազմակերպված դիմադրություն ցույց տա». Գառնիկ Դանիելյան

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը:
Հիշեցնենք՝ վարչապետն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր հետևյալը. «...Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:
Պատգամավորը կոչով դիմել է հավատացյալ ժողովրդին. «Բոլորս պետք է կանգնենք ու պաշտպանենք մեր Հոր տունը: Հենց հաստատվի լուրը, որ ինքը գնում է դեպի Մայր Աթոռ, հայ ժողովուրդը պետք է կազմակերպված դիմադրություն ցույց տա՝ չթողնելով, որպեսզի պղծեն իր սրբությունները: Եկեղեցի մտնելը պետք է հարձակում համարվի յուրաքանչյուրի վրա. յուրաքանչյուրի տուն ու ընտանիք է մտնում. անտարբեր լինելը ջուր է լցնելու սրանց ջրաղացին»:




















