top of page

ԱՆԻՖ. աճի շարժիչից մինչև միլիոնավոր դոլարների բեռ՝ հպարտ քաղաքացու վրա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 15
  • 1 min read

2024 թ. մայիսի 23-ին ՀՀ գործող կառավարությունը որոշեց փակել իր իսկ հիմնած Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը՝ ԱՆԻՖ-ը: ԱՆԻՖ-ի մահից 1 տարի անց անգամ դիահերձումը չօգնեց պարզելու դրա մահվան հանգամանքները։ Սա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց ԱՆԻՖ-ի արտաշիրմում։ Այս մասին գրել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը 168.am-ում հրապարակված հոդվածում:

2024 թ. մայիսի 23-ին ՀՀ գործող կառավարությունը որոշեց փակել իր իսկ հիմնած Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը՝ ԱՆԻՖ-ը: ԱՆԻՖ-ի մահից 1 տարի անց անգամ դիահերձումը չօգնեց պարզելու դրա մահվան հանգամանքները։ Սա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց ԱՆԻՖ-ի արտաշիրմում։

Ի՞նչն էր հեղափոխական կառավարության՝ ռազմավարական հռչակված նախաձեռնության ձախողման պատճառը՝ «ազգային հետաքրքրությունների» բացակայությո՞ւնը, թե՞ դրա հեղինակների անգործունակությունն ու հանցավոր անպատասխանատվությունը։

ԱՆԻՖ-ի ծնունդը

Որպես պետական-մասնավոր գործընկերության մոդել՝ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է Փաշինյանի կառավարության կողմից 2019թ. մայիսին։ Գրանցման պահին դրա կանոնադրական կապիտալը կազմել է խորհրդանշական 100 հազար դրամ, սակայն շուտով պետությունը համալրել է հիմնադրամի կապիտալը գրեթե 20 միլիոն դոլարով։ Կառավարությունն ԱՆԻՖ-ի առաքելություն էր հռչակել արտասահմանյան ուղղակի ներդրումներ ներգրավելու և ռազմավարական նախագծերի համատեղ ֆինանսավորման միջոցով ՀՀ տնտեսության «կայուն երկարաժամկետ աճի ապահովումը»։ Հիմնադրամը հանրությանը հրամցվեց որպես տնտեսության «իներցիան հաղթահարելու» և դրան նոր որակ հաղորդելուն ծառայող զարգացման «յուրօրինակ մոդել»։ Այդ նպատակով հաջողվեց գայթակղել նույնիսկ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին՝ ներքաշելով միամիտ ֆրանսիացուն հիմնադրամի տնօրենների խորհրդի մեջ։

Առաջին 1 տարվա ընթացքում ձևավորվեց աշխատանքային թիմ, մշակվեց ռազմավարություն և հաստատվեցին միջազգային կապեր։

2020թ. գարնանը՝ COVID-19 համավարակի գագաթնակետին, հիմնադրամը ստեղծեց «Ձեռնարկատեր + Պետություն. հակաճգնաժամային ներդրումներ» (ՁՊՀՆ) դուստր ձեռնարկություն՝ փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար, որը 2020-23թթ․ պետական ​​միջոցներից մի քանի մասնավոր ընկերություններում ներդրեց մոտ 17 միլիոն դոլար։

 
 
1/2473
bottom of page