top of page

ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 5, 2024
  • 1 min read
ree

ՆԱՏՕ-ն մասնավոր կարգով սահմանել է առնվազն երկու կարմիր գիծ, որոնց հատումը կհանգեցնի դաշինքի երկրների ներգրավմանը ուկրաինական հակամարտությանը, գրում է La Repubblica թերթը։



Հրապարակման մեջ ընդգծվում է, որ խոսքն Ուկրաինա զորքեր մտցնելու դաշինքի «օպերատիվ ծրագրերի» մասին չէ։ Առայժմ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գործողությունների հնարավոր ծրագրերը գնահատում են միայն որպես վերջին միջոց:



Թերթը որպես առաջին կարմիր գիծ նշում է «երրորդ երկրի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ Նյութում ասվում է, որ ՆԱՏՕ-ն այս դեպքում չի բացառում հակամարտությանը Բելառուսի անմիջական մասնակցության հնարավորությունը։



Երկրորդ կարմիր գիծը հրատարակությունը համարում է Մոսկվայի կողմից հնարավոր ռազմական սադրանք Լեհաստանի կամ Բալթյան երկրների, ինչպես նաև ռազմական գործողություններ Մոլդովայի դեմ։



Հրապարակման մեջ նշվում է, որ «արտակարգ իրավիճակի» և կարմիր գծերը հատելու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել մոտ 100 հազար զինվորական, որոնք տեղակայված են Հունգարիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում, Ռումինիայում և Սլովակիայում։.Նախ կներգրավվի օդուժը, ցամաքային ուժերը կուղարկվեն մարտի միայն որպես «վերջին միջոց»։



Հրատարակությունը նշում է, որ մոտ հազար «արևմտյան» զինվորական արդեն ինկոգնիտո վիճակով  գտնվում է Ուկրաինայում:

1/2411
bottom of page