top of page

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ. նա կարգավիճակ չունի

Jul 6
1 min read


Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6–ին, լրագրողներին ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։

Նա նշեց, որ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։

Փաստաբանը որևէ տեղեկություն չփոխանցեց, թե արդյոք իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանից ինչ-որ բան առգրավել են։

«Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ խուզարկությունը դեռ շարունակվում է»,- ասաց Մինասյանը։

Նշենք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

 
 
1/2990
bottom of page