top of page

«Ամուսնուս կողերը, քիթը ջարդել են»․ Վերոնիկա Միքայելյանը մանրամասներ է հայտնում

Sep 16, 2025
1 min read

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մտերիմների կողմից քաղաքացի էր ծեծի ենթարկվել, ով գնացել էր իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով։

Կինն «ԱրմԼուր»-ին որոշ մանրամասներ է հայտնել․

«Ամուսնուս 4 կողերն են ջարդել, քիթն են ջարդել։ Քաղաքից դուրս ինչ-որ անծանոթ գործարանի տարածքում են ծեծի ենթարկել՝ Լուսակերտի կողմերում։ Իրեն խաբեությամբ տարել են այնտեղ։ Այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության մեջ, որ նույնիսկ ներկայացել են, թե ում կողմից են, ինչի համար են անում։ 40-50 մարդ է եղել։ Ամուսինս այդ վիճակում մի կերպ կարողացել է մեքենան քշելով հասնել տուն։

Դա իմ գործունեության հետ է կապված։ Իրենք ասում էին՝ թող դիմում գրի, դուրս գա, ամուսինս ասում էր՝ ոչ, դուրս չի գալու, դուք ով եք, որ ձեր ասածը պետք է անի»,- հայտնել է ծեծվածի կինը։

Նա նաև նշել է, որ երեկվա հարցաքննությունից հետո իրենց տուժող են ճանաչել։

 
 
1/2990
bottom of page