Փաշինյանը չպետք է որոշի` ով տեղ ունի ԱԺ-ում, ով չունի, ամեն 3-րդը նրան դավաճան է համարում ՀՀ-ում. Մամիջանյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցում ենք վերցնում, այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի, Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, ոչ թե դժգոհ է իր քաղաքականությունից համարում է որ սա պետք է փոխել, ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան, դավաճանից նման բան լսելը զարմանալի չի: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ այդ անձանց առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում։ Խոսքը երկրորդ և երրորդ նախագահների և իրենց թիմերի մասին է, և որոշ ուժերի առանց անուններ տալու անձանց անվանեց ազդեցության գործակալներ, ձեր կարծիքը։
«Ինքը իր թե գործունեությամբ է ցույց տվել, թե ինքը ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, և թե օր-օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերն էր կատարում Փաշինյանը, ով է վարժեցրել Փաշինյանին: Ու մինչ օրս, ովքեր են Փաշինյանի կուրատորները, դա մեկ, երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պառլամենտում տեղ չունի, Նիկոլ Փաշինյանը իր այս հակապետական և դավաճանական գործունեությամբ Հայաստանում պիտի որ տեղ չունենա, և կարծում եմ վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրեն դրա մասին կասեն, մնացել էր ինքը որոշեր, թե ով պառլամենտում պիտի հայտնվի»,- նշել է նա:




















