top of page

«Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան»․ Սերժ Սարգսյան

Feb 20, 2025
1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ․ «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝ ▪️դիմակայելու վերահաս վտանգներին,▪️վերանորոգվելու կորուստների ցավից, ▪️խուսափելու անցյալի սխալներից,▪️վերարժևորելու ներկան,▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,▪️թոթափելու անտարբերությունը,▪️հաղթահարելու վախերը,▪️չկորցնելու զգոնությունը,▪️անվրեպ հաշվարկելու վտանգները,▪️կրկին հասնելու հաղթանակի:Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ:

 
 
bottom of page