top of page

ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է 11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏ ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read


Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը:



Դպրոցի ողջ համայնքը խորապես վշտացած է այս անդառնալի կորստով։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Կիսում ենք նրանց անամոք ցավը և աղոթում, որ Աստված ուժ ու համբերություն պարգևի նրանց։


Մեր հիշողություններում Ազատը միշտ կմնա որպես լուսավոր, կենսախինդ և բարի պատանի: Նրա բացակայությունը մեծ կորուստ է բոլորիս համար:


Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 17:00-ին, Արմավիրի Գորկու փողոցի սգո սրահում («Լեման» սրահի հարևանությամբ):


Մայիսյանի միջնակարգ դպրոցի էջից



 
 
1/2570
bottom of page