Բագրատ Սրբազանը պատասխանել է հարցին՝ կհրաժարվի՞ արդյոք Կանադայի քաղաքացիությունից
- Elen Hovsepyan

- May 14, 2024
- 1 min read

Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ է և վկայություն է, որ ես այդ երկրում ապրել եմ և շատ շնորհակալ եմ, որ ապրել եմ, Ժուռնալիստների միությունում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից։
«Այդ անձնագիրն ինձ տրվել է պահանջված բոլոր օրինական ճանապարհներով։ Մեր երկրի պես «ախպերությամբ» չի տրվում ոչ մի բան։ Կանադայի քաղաքացիությունն ինձ համար միայն այդ արժեքն ունի, թեպետ ես մեծ գնահատանք ու շնորհակալություն ունեմ, այդ երկրում բազմաթիվ ընկերներ ու մտերիմներ ունեմ։
Ամեն վայրկյան, այն, ինչ որ կպահանջվի իմ սեփական երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը ծառայելու նպատակին, ես ոչ միայն հրաժարվելու եմ պատրաստ, այլ նաև ինքս ինձ հանձնելու, այն, ինչն այսօր անում եմ փողոցում։ Կանադայի քաղաքացիություն կամ տիեզերքի քաղաքացիությունը որևէ նշանակություն չունի ինձ համար այդ իմաստով։ Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք՝ չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է դա էլ կլինի»,-ասաց Բագրատ Սրբազանը։




















