top of page

«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան

Aug 4, 2025
1 min read

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համարԲանկային քարտ ստանալիս բանկերը հիմնականում տրամադրում են քարտերը անվճար՝ որպես ծառայության մատուցմամ մաս, բայց երբ քաղաքացին ցանկանում է օգտվել հասարակական տրանսպորտից՝ մի համակարգից, որը տեղական ենթակառուցվածք է, նրան պարտադրում են վճարել 500 դրամ միայն քարտի դիմաց, դա ուղևորության գնի մեջ չի մտնում։Եվ սա՝ անկախ նրանից՝ սոցիալապես անապահով մարդ է, թոշակառու, ուսանո՞ղ, զբոսաշրջիկ, թե՝ բազմազավակ ընտանիքի անդամ։ Ինչո՞ւ։ Ո՞րն է տրամաբանությունը։Եթե սա սոցիալական ծառայություն է, ապա ինչո՞ւ է «Թել-Սել»-ը, ըստ էության, գումար գանձում հասարակական ծառայությունը հասանելի դարձնելու համար»:

 
 
1/2990
bottom of page