top of page

Ամոթ ձեզ, խայտառակություն է՝ եպիսկոպոսին ասում են կանգնի մեղադրյալ. Վարդան Ղուկասյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 4
  • 1 min read
ree

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր քաղաքի օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկմանը։

«Ես ցավում եմ, որ մեր եպիսկոպոսը բանտում է, ամոթ ու ամոթ, 50 տարի ծառայել է հայ ազգին, ամոթ ձեզ ու ամոթ ձեզ։ 65 տարեկան եմ, բայց չեմ տեսել, որ եպիսկոպոսին կամ հոգեւորականին կանգնեն, ասեն՝ մեղադրյալ, հանցագործ ոտքի կանգնի, սա խայտառակություն է։ Երկու եպիսկոպոսներն էլ Գյումրիից են, մենք ձեր կողքին ենք»,– ասաց Վարդան Ղուկասյանը։

Գյումրիի քաղաքապետի խոսքով, իրեն պաշտոն պետք չի, ինքը թույլ չի տալու, որ Հայաստանը «դարձնեն վիլայեթ»։

Նշենք, որ առաջին ատյանի որոշմամբ, Միքայել Սրբազանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։

 
 
1/2411
bottom of page