top of page

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՀՐԱԴՅԱՆԸ

Jan 5, 2024
1 min read

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ երկարամյա դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Մկրտիչ Սահրադյանը։

Նա երկար տարիներ դասավանդել է Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, իր ավանդն է ունեցել ամբիոնի կազմավորման գործում, իսկ 1987-2009 թվականներին եղել ամբիոնի վարիչ:

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է մանկավարժի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Մկրտիչ Սահրադյանի հոգեհանգիստը կկայանա հունվարի 6-ին՝ ժամը 17։30-ից, «Մեմորիա» սգո սրահում (Զովունի գյուղ 1-ին փողոց, 150 շենք):



1/2990
bottom of page