Մարադոնան հետմահու արդարացվել է
- Octopus Media

- Jan 6, 2024
- 1 min read

Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան վերջնականապես արդարացվել է Իտալիայում, որտեղ նրան մեղադրել են հարկերից խուսափելու համար, Reuters-ին հայտնել է ֆուտբոլիստի փաստաբան Անջելո Պիզանին։
Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը (բարձրագույն դատարանը) ճանաչել է, որ «հարկերից խուսափելու ապացույցներ չկան»։Փաստաբանը հիշեցրել է, որ Իտալիայում փորձել են 40 միլիոն եվրո առգրավել Մարադոնայից, ով 1980-ականների վերջին խաղում էր «Նապոլիում»: «Այս պատմությունը կարելի է ավարտված հայտարարել։ Մարադոնան ոչինչ պարտք չէ Իտալիայի հարկային մարմիններին. Ե՛վ մաթեմատիկական, և՛ իրավական, և՛ տրամաբանական հաշվարկները տանում են զրոյի»,- ասել է փաստաբանը։
Մարադոնայի դատավարությունն Իտալիայում, որտեղ նա մեղադրվում էր 37 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար, սկսվել է 1990-ականների սկզբից. նա չէր կարող վերադառնալ երկիր, քանի որ նրան սպառնում էին գույքի բռնագրավում և կալանավորում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հարկերից խուսափելու համար քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է 2013 թվականին, սակայն հարկայինը պարտքը չի մարել։ 2021 թվականին դատարանը որոշեց, որ չկան վճարումներ կատարելու ապացույցներ։ Այժմ Վճռաբեկ դատարանը բավարարել է ֆուտբոլիստի ժառանգների անունից ներկայացված վերջին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկան հասակում մահացել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան: Մահվան պատճառը եղել է սրտի սուր անբավարարությունը, որը հանգեցրել է թոքային այտուցի։




















