Թրամփի բանագնաց Ուիթքոֆը խախտել է դիվանագիտական կանոնակարգը՝ Պուտինի հետ հանդիպումներին հույս դնելով Կրեմլի թարգմանիչների վրա. NBC
- Elen Hovsepyan
- 3 days ago
- 1 min read
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ չի օգտվել ամերիկացի թարգմանչի ծառայություններից՝ փոխարենը հույսը դնելով Կրեմլի թարգմանիչների վրա: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Ուիթքոֆն այդպիսով խախտել է «բազմամյա կանոնակարգը», ասել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը։
«Երբ նրանք միմյանց հետ խոսում էին ռուսերեն, Ուիթքոֆը չէր հասկանում, թե ինչ են նրանք ասում»,- ասել է NBC News-ի աղբյուրը՝ նկատի ունենալով Պուտինին և թարգմանիչներին։
Օգտագործելով Կրեմլի թարգմանիչներին՝ Ուիթքոֆը վտանգում էր բաց թողնել Պուտինի խոսքերում «որոշ նրբերանգներ» և չէր կարողանա ինքնուրույն ստուգել, թե ինչ էր իրեն ասում ՌԴ նախագահը, ըստ ԱՄՆ երկու նախկին դեսպանների:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էն Քելլին հեռուստաալիքին ասել է, որ Ուիթքոֆը «հետևում է անվտանգության բոլոր կանոնակարգերին»:
2025 թվականի փետրվարից Ուիթքոֆը երեք անգամ՝ ՝ փետրվարի 11-ին, մարտի 13-ին և ապրիլի 11-ին այցելել է Ռուսաստան՝ հանդիպելու Պուտինի հետ: