top of page

Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսության պատրաստակամության մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 25, 2024
  • 1 min read
ree

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակեր երկխոսությունն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ: Ոչ, վերջին ամիսներին մենք չենք շփվում, բայց ես չեմ բացառում զրույցի հնարավորությունն այս կամ այն թեմայի շուրջ» - ասել է Մակրոնը Generation Do It Yourself-ի փոդքաստում::

Մակրոնը նշել է, որ հավատում է երկխոսության ուժին: 

«Լիովին անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», - հայտարարել է նախագահը։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ կքննարկեր, մասնավորապես, ատոմային էլեկտրակայանների թեման՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցելու Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ձգտում ունենա։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ լավ աշխատանքային հարաբերություններ է  ունեցել, սակայն Ֆրանսիայի նախագահը դադարեցրել է դրանք:

1/2414
bottom of page