«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները բացարկի միջնորդութուն ներկայացրին ՀԾԿՀ նախագահին
- Elen Hovsepyan

- 1 hour ago
- 1 min read

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:
Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Մեսրոպյանը կողմնակալ է: Նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մեսրոպյանը 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է հանդիսացել:




















