Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զшվթելու կոչ․ Արամ Վարդևանյան
- 8 hours ago
- 1 min read

Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զավթելու կոչ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արամ Վարդևանյանը։
«Եթե «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։
Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ իր առջև իշխանափոխության խնդիր է դնում, և դրա մի մասը ներկայացնում է հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ այստեղ արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»,-նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը՝ անդրադառնալով Կարապետյանի խոսքերին «գաղտնի պլանի» մասին։
Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն։




















