top of page

Ջերմոցի մոտ կանգնեցի, ասեցի՝ ի՞նչ եք աճեցնում, ասեցին՝ կանաչի, ասեցի՝ ո՞նց, էս մեծ ջերմոցում կանաչի՞. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15
  • 1 min read


Մի տեղ տեսա, որ ջերմոցներ են կառուցվում, ասեցի կանգնեմ, խոսեմ ներդրողի հետ, վերջը խոսում ենք, ասում եմ բա ի՞նչ եք աճեցնելու,  մեկ էլ ասեց՝ դե մտածում եմ կանաչի աճեցնեմ. ասեցի, ո՞նց, այսքան փողը ծախսում եք, որ կանաչի աճեցնե՞ք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարզվեց, որ կանաչու շուկան բավականին հետաքրքիր և զարգացող շուկա է։ Այնպես որ սա էլ է շատ հետաքրքիր։ Տեսեք բիզնեսի ստեղծարար ուժն է դա, և մենք պետք է այդ խթանենք, որ մարդիկ մտածելու, ստեղծագործելու հնարավորինս լայն դաշտ ունենան և զգան, որ կառավարությունը աջակցում է այդ պրոցեսին»,–ասաց նա։

 
 
bottom of page