Կառլոս Ալկարասնն ու Կարեն Խաչանովը կմրցեն միմյանց դեմ
- Elen Hovsepyan

- May 12
- 1 min read
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը 7:6 (7:2), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 64-րդ ռակետ, սերբ Լասլո Ջերեին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը։
Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։






















