top of page

Հայաստանի և Սլովենիայի վարչապետները քննարկել են երկու երկրների հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

1 hour ago
1 min read


ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերին:

 
 
1/2937
bottom of page