top of page

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read


Հունվարի 8-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/2519
bottom of page