top of page

Մինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցությունները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 25, 2024
  • 1 min read
ree

Պաշտոնական այցով Մինսկում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Անկախության պալատ, որտեղ մեկնարկել է նրա հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, որի հետ Լավրովը բանակցություններ է վարել նախօրեին։

Հանդիպմանը Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Մինսկի լիիրավ անդամակցության ուղղությամբ կատարված աշխատանքի համար։ Նա նաև հայտարարել է, որ առաջիկայում Աստանայում կանայալիք ՇՀԿ գագաթնաժողովի առաջին ակտը կլինի կազակերպությանը Բելառուսի պաշտոնական անդամակցումը։

1/2414
bottom of page