top of page

Նոր մանրամասներ Ազատավան գյուղի ողբերգական ավտովթարից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 13, 2024
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատավան գյուղում բախվել են «VAZ»  (վարորդ՝ Պ. Հ., ծնված 1996 թ․) և «KamAZ»  վարորդ՝ Ա. Պ., (ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ»  մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Կ.-ն (ծնված 1989 թ․) մահացել է:

«VAZ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ. Պ.-ն (ծնված 1995 թ․) և Ռ. Վ.-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն: 

Փրկարարները փակել են «VAZ»  մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

1/2406
bottom of page