Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ
- 13 hours ago
- 1 min read

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների հետ։ Այդ մասին հայտնում է կուսակցության՝ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Իվետա Տոնոյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական ուղղություններին, համագործակցության շրջանակներին, կողմերի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։
Ներկաները կարևորել են նման ձևաչափով քննարկումների շարունակականությունը՝ նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ համագործակցության համատեղ օրակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։




















