Թուրքիայի հետ բախումները կարող են սկսվել հենց վաղը. Իսրայելի սփյուռքի նախարար
- 3 hours ago
- 1 min read

«Թուրքական բանակի հետ ծովում ուղղակի բախումն այլևս անհնարին սցենար չէ, դա կարող է տեղի ունենալ արդեն վաղը առավոտյան»,- հայտարարել է Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Շիկլին։ Այդ մասինգրում է իսրայելական jpost.com-ը:
Նախարարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է «մոլեռանդության» մեջ՝ հրեական պետության հասցեին հնչեցրած քննադատության պատճառով:
Նա ընդգծել է, որ ինչ-որ պահի Իսրայելը փաստացի փրկել է Էրդողանի կյանքը՝ իսրայելցի բժիշկ ուղարկելով նրա քաղցկեղը բուժելու համար:
Շիկլին Էրդողանին անվանել է «բռնապետ» և «Հիտլերի ու Սինվարի համադրություն»:




















