Քեթի Փերին իր նոր՝ «Woman’s World» երգի բառերը ներկայացրել է 182 մետրանոց զգեստի վրա
- Elen Hovsepyan

- Jun 26, 2024
- 1 min read

Քեթի Փերին ներկայացրել է իր նոր երգը՝ «Woman’s World»-ը։ Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակում երգչուհին հայտնվել է Balenciaga-ի կարմիր զգեստով, որի երկար փեշի վրա տպված էին երգի բառերը։
Հագուստը թեեւ բավական կարճ էր, բայց երգի բառերը ներկայացնող քղանցքի երկարությունը տպավորիչ էր՝ 182 մետր։
Չնայած իրականում դժվար էր կարդալ զգեստին տպագրված բառերը՝ երկրպագուները հավանել են երգչուհու նորաձեւ կերպարը։




















