ՄԻՊ-ը հորդորում է «դnմփելու» հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ, թվում էր թե, պատկան մարմինները հիմա աղմուկ-աղաղակ էին բարձրացրել և համապատասխան քայլեր ձեռնարկել, բայց նրանք, ով զարմանք, լռում են։
Հիշեցնենք, Փաշինյանն այսօր առավոտյան ինչ-որ եպիսկոպոսի վերաբերյալ այսպիսի գրառում էր կատարել, որը փոթորկել է համացանցը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Էլի բաներ էր գրել, բայց ամենատպավորիչը սա էր։
MediaHub-ը փորձեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստանալ Պաշտպանի դիրքորոշումը Փաշինյանի այս գրառման վերաբերյալ։ Բայց ՄԻՊ գրասենյակից մեզ փոխանցեցին, որ դա իրենց տիրույթում գտնվող հարց չէ՝ ուղղորդելով մեզ դեպի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն, ի դեպ, տևական ժամանակ է՝ նախագահ չունի։
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու, ինչպես նաև դրանց ենթադրյալ խախտումների առնչությամբ քննություն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ օրենսդրության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է: Վերոնշյալի հաշվառմամբ՝ խնդրում ենք հարցն ուղղել իրավասու մարմնին: Նախօրեին՝ ճեպազրույցի ժամանակ Պաշտպանը ևս նշել էր, որ պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով ՄԻՊ-ը չունի իրավասություն, և մատնանշել է իրավասու մարմնին»,- ասացին մեզ ՄԻՊ-ից։
Վահե Մակարյան