top of page

«Նիկոլենց 2026-ի ընտրությունների ստրատեգիան պարզ է»․ Արա Արայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլենց 2026-ի ընտրությունների ստրատեգիան պարզ է:


Աջ ու ձախ չնայել, թքած ունենալ էթիկայի ու բարոյականության վրա, հասարակությանը բաժանել ու բևեռացնել ցանկացած մեթոդներով: Գաղափարական միտք չի հնչելու, միայն հայհոյանք ու բամբասանք՝ տգետ զանգվածներին ականջահաճո:


Որ քաղաքական ուժը այս կերպ պատասխանեց ու լեզվակռվի մեջ մտավ նիկոլենց հետ, այդ ուժն է նիկոլենց դաշնակից՝ սպառինգ պարտնյորը, այդ ուժը գործելու է պետության դեմ:


Հիշեք՝ ովքեր Հայ ժողովրդին որևէ կերպ բաժանում ու լարում են միմյանց դեմ, դրանք են դրսից ներդրված լրտես դավաճանները: Մեզ միայն խոհեմություն ու համերաշխություն է անհրաժեշտ, մենք ահռելի ներուժով, գլոբալ ազգ ու ժողովուրդ ենք: Երբ միասնական ենք, մեզ հաղթել հնարավոր չէ: Մեր պատմությունը դրա վառ ապացույցն է, այն միասնության պատմություն է, հակառակ դեպքում Հայ ժողովրդը դեռևս մի քանի դար առաջ սպառված ու վերացած կլիներ:


Այս խայտառակությունից պետք է դուրս գանք, ամոթ է, մեր երկիրը վերածել են ախոռի»։

1/2145
bottom of page