Search
«Կամ Ռուսաստանը խաղաղություն է ուզում, կամ մենք խստացնում ենք պատժամիջոցները». Մակրոն
- Elen Hovsepyan
- 7 hours ago
- 1 min read
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մայիսի 12-ին բանակցություններ կվարի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի գործընկերների հետ, քանի որ ԱՄՆ-ԵՄ առաջարկն անվերապահ 30-օրյա հրադադարի մասին, ուժի մեջ է մինչև երկուշաբթի երեկո, հաղորդում է Le Figaro-ն։
«Այսօր ես կխոսեմ Զելենսկու և իմ եվրոպացի գործընկերների հետ։ Շրջանակները սահմանված են։ Ամեն ինչ պարզ է։ Մենք բոլորս պետք է հիմա ողջամիտ լինենք։ Կամ Ռուսաստանը լուրջ է և խաղաղություն է ուզում։ Կամ սա լուրջ չէ, և մենք պետք է խստացնենք պատժամիջոցները»,- ասել է Մակրոնը: