Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
- Elen Hovsepyan
- 8 hours ago
- 1 min read
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել են խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։
«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնել են գրասենյակից։