«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը
- 8 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այժմ գտնվում է կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` կալանքի տակ, մեր տեղեկություններով, նստած է նույն խցում, որտեղ իրենց կալանքն են կրում Ավստրիայում նախկին հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը եւ խարդախության մեջ մեղադրվող մի կին։
Հիշեցնենք, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին ի սկզբանե տրված իրավական գնահատականը դատարանում փոխվեց։ Սկզբում նրան պետական դավաճանության մեջ էին մեղադրում, ապա դատարանը նրան արդարացրեց պետական դավաճանության հոդվածով, բայց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք դրեցին եւ 2026-ի ապրիլին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին։
Նա դեռ մեկ տարի էլ պետք է անազատության մեջ մնա, եթե պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի։ Ինքը՝ Արեգնազ Մանուկյանը, ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նրան եւ Անդրանիկ Թեւանյանին մեղադրում են նույն գործի շրջանակներում, ըստ փաստաբանների՝ մեղադրանքն անհիմն է եւ քաղաքական։
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել մեծ թվով հանրային գործիչներ, հատկապես՝ կանայք, իսկ երեկ նրան ազատ արձակելու պահանջով Երեւանում մի քանի ակցիա է իրականացվել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















