Չեն մասնակցի Իրանի դեմ նոր հնարավոր ռազմարշավին
- 1 day ago
- 1 min read

Բուլղարիան, Մեծ Բրիտանիան ու Ուկրաինան հայտարարել են, որ չեն մասնակցի Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ հնարավոր ձեռնարկվելիք նոր ռազմական գործողությանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Վերջին քսանչորս ժամում բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից եւ Ուկրաինայից։ Խոսվել է այն մասին, որ նրանք չեն մասնակցելու Իրանի դեմ պատերազմին»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ իրանական պետական հեռուստատեսության եթերում։




















