Ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը՝ շինարա՞րը, քաղաքապե՞տը, թաղապե՞տը, թե՞ շարքային մի խուժանի թաղապետ դարձրած Սարգսյան Արամը
- Elen Hovsepyan
- 10 hours ago
- 1 min read
Հանրային գործիչ Միհրան Հակոբյանը Նոր Նորքի թաղապետարանում կատարվածի ու դրան հաջորդած զարգացումների բուն դրդապատճառին է անդրադարձել՝ կոռուպցիա և պետական միջոցների վատնում, ինչի մասին էլ ի սկզբանե բարձրաձայնեել են ակտիվիստ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Մեսրոպ Մանուկյանն ու Արթուր Չախոյանը տեսանյութով ներկայացնում են, թե պետական փողերով ինչ որակի շինարարություն է արվել Նոր Նորք վարչական շրջանի մի մանկապարտեզում: Այնուհետև դա վերածվում է փոխադարձ հայհոյանքների, հետո շատով մեկին ծեծելու փաստի: Եվ, քանի որ բորենու նման շատով Արթուր Չախոյանի վրա հարձակվողները վեցնոցի մոտ վեցնոց աշխատող կուսակցությունից են, Սարգսյան Արամը թևերը քշտում ու մտնում է պարահրապարակ՝ է՛լ ռուսական սադրանք, է՛լ Բուչա, է՛լ Պապլավոկի դեպք, է՛լ Մարտի 1, է՛լ գող փիսո…
Եվ այս թոհուբոհի մեջ կորում է գլխավորը. փաստացի, մանկապարտեզի շինարարության փողը լափել են ու պարզ չի, թե ով է լափել՝ շինարա՞րը, քաղաքապե՞տը, թաղապե՞տը, թե՞ շարքային մի խուժանի թաղապետ դարձրած Սարգսյան Արամը: Եթե կան մարդիկ, որ հավատում են, թե Սարգսյան Արամն իր կուսակցությունն անվճար է կցել վեցնոցին, ցավակցենք այդ մարդկանց և անցնենք առաջ:
Բայց չմոռանանք գլխավորը՝ ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը»,- սոցցանցի իր էջում գրել է Մհրան Հակոբյանը: