Երևանում 33-ամյա մի կին 24-ամյա երիտասարդի ատրճանակից կրակnցներ է արձակել ու ձերբակալվել
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 1 min read

Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ նա հունվարի 1-ին՝ կեսգիշերն անց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում:
Գազային ատրճանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանություն




















